Քարտերի սպասարկման պայմանները և օգտագործման կանոնները
Համաձայն եմ Սմարթ հաշվի բացման և ինտերնետ/մոբայլ բանկինգ ծառայության տրամադրման հայտ-պայմանագրին` վերջինիս բաղկացուցիչ մաս համարելով «Անձնական տվյալներ» բաժնում իմ կողմից զետեղված տվյալները:
Համաձայն եմ «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից ֆիզ. անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններին և Ֆիզ. անձ հաճախորդների համար «Ամերիաբանկ» ՓԲԸ ստանդարտ սակագներին:
Համաձայն եմ, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առանց ինձ տեղեկացնելու հարցումներ կատարի և ստանա տեղեկություններ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամից` իմ ներկա և անցյալ աշխատանքային գործունեության, ինչպես նաև այլ տվյալների մասին, ինչպես նաև «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրումների գրասենյակից»` Ամերիաբանկ ՓԲԸ <<Բանկի կողմից ստացվող անձնական տվյալների նկարագրություն>> հրապարակային փաստաթղթով սահմանված/դասակարգված իմ անձնական տվյալների մասին:
Համաձայն եմ, որ սույն հայտի լրացման և վիդեոզանգ անցնելու ընթացքում Բանկին իմ վերաբերյալ հայտնի դարձած տեղեկատվությունը համապատասխանաբար ձայնագրվի, պահպանվի համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների և սույն համակարգի տեխնիկական սպասարկումն ապահովելու շրջանակներում հասանելի դառնա Բանկի գործընկեր ընկերություններին, որոնց հետ Բանկն ունի կնքված գաղտնիության պահպանման պայմանագրեր:
Համաձայն եմ, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն իր նախաձեռնությամբ իմ վարկավորման հնարավորությունները դիտարկելու և/կամ վարկավորման առաջարկ ներկայացնելու դեպքերում առանց ինձ տեղեկացնելու հարցումներ կատարի և ստանա տեղեկություններ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ից իմ ներկա և անցյալ դրամական պարտավորությունների, ինչպես նաև այլ տվյալների մասին:
Համաձայն եմ, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն օգտագործի վերոնշյալ տեղեկատվությունը ծառայություններ մատուցելու նպատակով, մասնավորապես՝ պայմանագրեր, հայտ-պայմանագրեր կազմելիս, ինձ համար ՍՄԱՐԹ հաշիվ բացելիս և/կամ իմ վարկավորման հնարավորությունները դիտարկելիս և/կամ վարկավորման առաջարկ ներկայացնելիս։ Սույն համաձայնությունը համարվում է տրված նաև վերոնշյալ տվյալների աղբյուր հանդիսացող վերոնշյալ մարմինները վերանվանվելու, վերակազմակերպվելու կամ այլ մարմիններով/աղբյուրներով փոխարինվելու դեպքում, եթե սույն համաձայնության հիման վրա ստացման ենթակա կամ տրամադրվող տեղեկատվության ծավալը մնում է նույնը: Սույն համաձայնությունը կարդացել եմ, այն ինձ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է և հանդիսանում է իմ ազատ կամահայտության արդյունքը: Ընդ որում, իմ կողմից Բանկին պահանջ ներկայացնելու դեպքում անձնական տվյալները կուղղվեն, կոչնչացվեն, տվյալների մշակումը կդադարեցվի, սույն համաձայնությունը կվերացվի կամ մշակման հետ կապված այլ գործողություն կկատարվի, եթե ՀՀ օրենսդրությամբ և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:
Սույն համաձայնությունը կիրառելի է իմ և Բանկի միջև հարաբերությունների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
Համաձայն եմ ստանալ քարտի գաղտնաբառը:
Համաձայն եմ Բանկի վճարային քարտերի սպասարկման պայմաններին և օգտագործման կանոններին, Վճարային քարտերի սակագներին: