ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
«ՄԻՓԵՅ» ՍՊԸ -ի տնօրեն` Հրաչիկ Քոչինյան
___________________________
(ստորագրություն)
28.04.2022
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆՊԱՅՄԱՆԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1.Սույն էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման հրապարակային պայմանագրով(այսուհետ՝ Պայմանագիր) սահմանվում են էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման(շրջանառության) պայմանները Համակարգում։Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` սույն Պայմանագիրը համարվում է հրապարակայինօֆերտա, որը առաջարկվել է «ՄԻՓԵՅ» ՍՊԸ (այսուհետ՝ Ընկերություն) կողմից և ուղղվածէ ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին Համակարգումծառայությունների մատուցմանը։
2. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2.1.Սույն Պայմանագրի իմաստով.
1) Էլեկտրոնային փող` Ընկերության նկատմամբ դրամական պահանջ արտահայտող դրամական արժեքն է, որը`
- պահվում է էլեկտրոնային սարքի վրա,
- թողարկվում է ստացված դրամական միջոցների դիմաց, որոնց արժողությունը չի կարող ավելի փոքր լինել, քան թողարկված էլեկտրոնային փողի արժեքը,
– ընդունվում է որպես վճարամիջոց Ընկերությունից տարբերվող այլ անձանց կողմից.
– շահառուն վճարման ստացման վերջնական հասցեատերն է:
2) Համակարգ` «ՄԻՓԵՅ» միավորներով հաշվարկների իրականացման համակարգ, Թողարկողների, Օգտագործողների, Ծառայություն մատուցողների, տարածողների և (կամ) Գործակալների (այսուհետ` Մասնակիցներ), ինչպես նաև էլեկտրոնային փողերի թողարկումը և սպասարկումը ապահովող կարգերի, ապարատածրագրային համալիրի և գործընթացների ամբողջություն։
3) Օգտատեր` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անհատձեռնարկատեր, որը Ընկերության հետ կնքել է Պայմանագիր՝ Ընկերության կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների համաձայն էլեկտրոնային փող ձեռք բերելու և էլեկտրոնային փողով մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու վերաբերյալ։
4) Հաշվառման հաշիվ՝ Ընկերության տվյալների կենտրոնացված շտեմարանում Օգտագործողի կամ Ծառայություն մատուցողի անունով բացված և Ընկերության կողմից վարվող/սպասարկվող հաշիվ։
5) Վերալիցքավորվող էլեկտրոնային փող՝ քարտի վրա կամ այլ սարքավորման մեջ տեղադրված միկրոպրոցեսորում/չիպում պարունակող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որը հնարավոր է վերալիցքավորել/ավելացնել։
6) Մեկանգամյաօգտագործման չվերալիցքավորվող էլեկտրոնային փող՝ քարտի վրա տեղադրված միկրոպրոցեսորային չիպում պարունակվող մեկանգամյա օգտագործման համար նախատեսված դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որը հնարավոր չէ վերալիցքավորել:
7) Հաշվառման հաշվիհամալրում (լիցքավորում)՝ գործառույթ, որը հնարավորություն է տալիս Օգտատերերին անկանխիկ վճարման դիմաց համարժեք դրամական միջոցների դիմաց ձեռք բերել էլեկտրոնային արժեք՝ «ՄԻՓԵՅ» միավորներ և համալրել հաշվառման հաշիվը:
8) Էլեկտրոնային փողի մարում՝ գործառույթ, որի արդյունքում էլեկտրոնային փողի դիմաց համարժեք գումար է վճարվում Օգտատերերի կամ Օգտատիրոջ կողմից մատնանշված այլ անձի` բանկայինհաշվին և (կամ) վճարային քարտին փոխանցելու միջոցով։
9) Էլեկտրոնային փողի սպասարկում՝ էլեկտրոնային փողերով գործառնությունների կատարման ժամանակ Մասնակիցների միջև հաշվարկների իրականացման ապահովում, որի արդյունքում Օգտատերը հնարավորություն է ստանում իր կողմից ձեռք բերված էլեկտրոնային փողը ներկայացնել մարման` բանկային հաշվին և (կամ)վճարային քարտին փոխանցելու միջոցով՝վճարել Ծառայություններ մատուցող անձին մատուցված ծառայությունների դիմաց և կատարել փոխանցումներ այլ անձի/անձանց, իսկ Պայմանագրով նախատեսված դեպքերում` նաև համալրել հաշվառման հաշիվը։
10) Համակարգի կանոններ՝ Մասնակիցների միջև էլեկտրոնային փողերի սպասարկման/օգտագործման ժամանակ հաշվարկների իրականացումը և համագործակցությունն ապահովող նորմերի, կարգերի և ընթացակարգերի ամբողջություն։
11) Գործակալ` Ընկերությունից տարբերվող ֆինանսական կազմակերպություն, որը Ընկերության հետ կնքած պայմանագրի հիման վրա իրականացնում է էլեկտրոնային փողի մարում կամ համալրում՝ համակարգի կանոնների համաձայն։
3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻԱՌԱՐԿԱՆ
3.1 ՍույնՊայմանագրով սահմանվում են Ընկերության կողմից Օգտատերերին մատուղվողծառայությունների պայմանները և կարգը։
3.2 Ընկերության կողմից Օգտատերերին մատուցվում ենհետևյալ ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ)՝
o Հաշվառման հաշվի համալրում,
o Էլեկտրոնային փողով վճարման կատարում,
o Էլեկտրոնային փողի մարում,
o Էլեկտրոնային փողի փոխանցում։
3.3 Համակարգի միջոցով ծառայությունների ցանկը,ծառայությունների մատուցման եղանակները, սակագների կիրառման/գանձման պայմանները հրապարակվումեն Ընկերություն պաշտոնական կայքում։
3.4 Համակարգում առկա բոլոր տեսակիԾառայությունների կիրառումը Օգտագործողների կողմից հնարավոր է միայննույնականացման միջոցով (բացառությամբ Մեկանգամյա օգտագործման չվերալիցքավորվողէլեկտրոնային փողի)։ Նույնականացման գործընթացի պայմանները մանրամասն ներկայացվածեն Պայմանագրին կից Հավելված 1-ում` «Օգտագործողների նույնականացման կարգը ևպայմանները»:
3.5 Բոլոր հաշվարկները կատարվում են ՀՀ դրամով։
3.6 1 (մեկ) «ՄԻՓԵՅ» միավորը համարժեք է 1 (մեկ) ՀՀ դրամի։
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻԿՆՔՈՒՄԸ
4.1 ՍույնՊայմանագրի կնքման համար նախապայման է հանդիսանում Ընկերության կանոնակարգով ևՊայմանագրով սահմանված կարգով Համակարգում Օգտատերերի գրանցվելը, որի համար Օգտատերերըբացում են Հաշվառման Հաշիվ` Համակարգում Օգտագործողի անունով բացված բանկայինհաշիվ և (կամ) վճարային քարտ Օգտագործողի կողմից կցելու միջոցով։ Օգտատերերը Պայմանագրիկնքմամբ հաստատում են, որ ամբողջությամբ ծանոթացել են Պայմանագրի դրույթներին, Համակարգիցօգտվելու կանոններին, և այդ կանոնները հասկանալի և ընդունելի են։ Պայմանագրիկնքմամբ բացվում է էլեկտրոնային փողերի Հաշվառման հաշիվը։
4.2Ընկերությունը տրամադրում է Օգտատերերին նույնականացված Հաշվառման հաշիվ այնդեպքում, երբ Օգտատերերը անցել են նույնականացման գործընթացը, իսկ ոչնույնականացված Հաշվառման հաշիվ, եթե Օգտատերերը չեն անցել նույնականացմանգործընթացը։
4.3Հաշվառման հաշվի հասանելիությունը ապահովվում է Համակարգի ծրագրային ապահովմամբՕգտատիրոջ կողմից օգտագործվող տվյալներով։ Օգտատիրոջ տվյալները (անուն և գաղտնաբառ)ստեղծվում են Օգտատիրոջ կողմից ինքնուրույն։ Գաղտնաբառը կարող է փոփոխվել Օգտատիրոջկողմից։
4.4Օգտատիրոջ ինքնուրույն պատասխանատվություն է կրում իր կողմից մուտքագրվածտվյալների գաղտնության համար։ Եթե Օգտատիրոջ տվյալները կորում են, ապա Ընկերությունըհնարավորություն է տալիս Օգտատիրոջ վերականգնել Հաշվառման հաշվի մուտքը։
4.5Պայմանագիրը կնքվում է անժամկետ։
4.6 Ընկերությունը իրավունք ունի իր պաշտոնական ինտերնետային կայքում նախապես, բայց ոչ ուշ, քան համապատասխան փոփոխությունը կատարելուց առաջ 15 (տասնհինգ) օր առաջ հաղորդագրություն տեղադրելուց հետո` միակողմանիորեն փոփոխել Պայմանագրի դրույթները: Տվյալ դեպքում Օգտատերն իրավունք է ձեռք բերում միակողմանիորեն լուծել Պայմանագիրը՝ այդ մասին տեղեկացնելով Ընկերությանը: Օգտատիրոջ կողմից սույն կետով սահմանված Պայմանագրի միակողմանիորեն լուծման վերաբերյալ Ընկերությանը չտեղեկացնելու և Համակարգի ծառայություններից օգտվելու դեպքում նշված փոփոխությունը/փոփոխությունները համարվում են համաձայնեցված և ընդունված Օգտատիրոջ կողմից:
4.7 Ընկերությունն իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում և պարբերաբար թարմացում է միջնորդավճարի վերաբերյալ տեղեկատվությունը:
4.8 Ընկերությունը պարտավորվում է չբացահայտել և որևէ կերպ չտարածել իր Օգտատերերի կողմից տրամադրված անձնական տվյալները, բացառությամբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
5. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԵՎՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5.1 Ընկերությունպարտավոր է.
5.1.1 Ապահովել Համակարգի անխափան գործունեությունը;
5.1.2 Տեղեկացնել Օգտատիրոջ Հաշվառման հաշվով կատարվածգործարքների մասին;
5.1.3 Ապահովել Օգտատիրոջ անձնական տվյալներիպահպանությունը;
5.1.4 ՀամալրելՕգտատիրոջ Հաշվառման հաշիվը՝ համաձայն Համակարգի համապատասխան բաժնում նշված ձևերիև պայմանների;
5.1.5 ԻրականացնելՕգտատիրոջ պատշաճ նույնականացում;
5.1.6. ՀՀօրենսդրությամբ սահմանված կարգով Օգտատիրոջը տրամադրել կատարված վճարումներըհիմնավորող էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր,
5.1.7 Կեղծիքների, չարտոնագրված գործառնությունների, տեխնիկական սխալների կամ այլ խնդիրների դեպքում, եթե դրանք առաջացել են Ընկերությանմեղքով, իրեն հասանելի մեթոդներով Օգտատիրոջը անմիջապես տեղյակ պահելուց հետո, փորձել վերականգնել Համակարգի աշխատանքը` առավելագույնը 24(քսանչորս) ժամվա ընթացքում, հակառակ դեպքում՝ հատուցել Օգտատիրոջկրած իրական վնասը՝ Օգտատիրոջ կողմից նման գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում:
5.1.8 Օգտատիրոջը տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն Պայմանագրի կատարման համար։
5.2 Ընկերության իրավունքները.
5.2.1 Մերժել Օգտատիրոջ գործարքը եթե.
-Օգտատերը չի անցել համապատասխան նույնականացում,
- Օգտատիրոջ գործողություններիօրինականության վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ,
- Եթե սխալ է մուտքագրվել գաղտնաբառը։
5.2.2 Մերժել վճարման կարգադրություններիկատարումը, եթե չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթեր, որոնք սահմանված են «Փողերիլվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով։
5.2.3 Իր հայեցողությամբ թարմացնելՀաշվառման հաշիվը կամ Հաշվառման հաշվից կատարվող գործարքների նվազագույն ևառավելագույն չափերը;
5.2.4. Համակարգի պաշտոնական ինտերնետայինկայքում նախապես հաղորդագրություն տեղադրելուց հետո՝ միակողմանիորեն փոփոխելՊայմանագրի դրույթները;
5.2.5 ՀՀ օրենսդրությամբ, ներառյալ՝ ՀՀկենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով Օգտատիրոջիցպահանջել հավելյալ տեղեկություններ;
5.2.6 Պայմանագրով նախատեսված իրպարտականությունների իրականացման համար իր հաշվին և իր հայեցողությամբ ներգրավելերրորդ անձանց;
5.3 Օգտատիրոջ իրավունքները.
5.3.1 Օգտվել Համակարգում առկա բոլործառայություններից` համաձայն Համակարգի կանոնների;
5.3.2 Ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունբոլոր ծառայությունների և միջնորդավճարների վերաբերյալ;
5.3.3 Ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունՀաշվառման հաշվով կատարված գործարքների մասին;
5.3.4 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգովԸնկերությանը ներկայացնել բողոքներ;
5.3.5 Համակարգի կանոններով սահմանվածկարգով դիմել Ընկերությանը` Համակարգի միավորների մարման խնդրանքով;
5.4 Օգտատիրոջ պարտականությունները.
5.4.1 Պատշաճ ձևով իրականացնելՊայմանագրով և Համակարգի կանոններով նախատեսված պարտականությունները;
5.4.2 Ընկերության պահանջով տրամադրելհավաստի անձնական տվյալներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են
Պայմանագրի շրջանակներում Համակարգումառկա ծառայություններից օգտվելու համար;
5.4.3 Խնդիրների, կասկածների կամ այլծրագրային խափանումների մասին հնարավոր միջոցներով անհապաղ տեղեկացնել Ընկերությանը;
5.4.4 Ընկերությանը տրամադրած անձնականտվյալների և տեղեկությունների փոփոխության դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելԸնկերության;
5.4.5 Կատարել Պայմանագրով սահմանված այլպարտականություններ։
6.ԿՈՂՄԵՐԻՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1 Կողմերը պատասխանատվություն են կրումՊայմանագրով նախատեսված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարմանհամար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
6.2 Ընկերությունը պատասխանատվություն չիկրում Համակարգի գործունեությունը ապահովող ծրագրերի խափանման և սխալների համար,ինչպես նաև Օգտատիրոջ կողմից Համակարգ մուտք գործելու ժամակավոր անհնարինությանհամար, եթե դրանք առաջացել են Ընկերության կամքից անկախ պատճառներով։
6.3 Ընկերությունը պարտավորվում է Օգտատերերինանմիջապես տեղեկացնել առաջացած խնդիրների մասին՝ իրեն հասանելի եղանակով։
6.4 Ընկերության պատասխանատվություն չիկրում Օգտատիրոջ կողմից երրորդ անձանց անձնական տվյալների փոխանցման համար։
6.5 Եթե Օգտատերը կորցրել իր Հաշվառմանհաշիվ մուտք գործելու տվյալները, ապա անհապաղ պետք է տեղեկացնի այդ մասին Ընկերությանը:Մինչև Հաշվառման հաշվի տվյալների փոփոխությունների կատարումը կամ սահմանափակումըՕգտատերը կրում է պատասխանատվություն առաջացած բոլոր հետևանքների և Ընկերությանը հասցրածվնասի համար։
7.ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ/ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ
7.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելակել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների, ներառյալ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա Պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
8. ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ, ՉԱՐՏՈՆՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
8.1. Համակարգում առաջացած կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ համազոր խնդիրների մասին տեղեկանալու պարագայում Օգտատերը կարող է տեղեկացնել Ընկերությաննառաջացած խնդիրների վերաբերյալ։ Եթե Համակարգում առաջացած կեղծիքները, չարտոնված գործառնությունները, տեխնիկական սխալները և այլ համազոր խնիրները հանգեցրել են ՕգտատիրոջՀաշվառման հաշվի վրա առկա «ՄԻՓԵՅ» միավորների կորստի, ապա Օգտատերն այդ մասին պարտավոր է տեղեկացնել Ընկերությաննանհապաղ, սակայն ոչ ուշ, քան նման կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ համազոր խնիրների մասին տեղեկանալուց 5/հինգ/ աշխատանքային օրվա ընթացքում։ Ընկերությունը պատշաճ կերպով Օգտատիրոջ կողմիցտեղեկանալու պարագայում պարտավոր է ձեռնարկել բոլոր տեխնիկապես հնարավոր միջոցառումները և գործողությունները` չարտոնված գործառնությունների չեղարկման, կեղծիքների և տեխնիկական սխալների վերացման և այլ համազոր խնդիրների լուծման ուղղությամբ։
9. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
9.1 Պայմանագիրը մեկնաբանվում է ՀՀօրենսդրության համապատասխան։
9.2 Պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են Համակարգի կանոններով,իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ։ «Ֆինանսական համակարգի հաշտարարի» մասին ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով Հրապարակային պայմանագրի առնչությամբ առաջացած վեճը կամ տարաձայնությունը, որը չի լուծվում Պայմանագրով նախատեսված բանակցային եղանակով, կարող է հանձնվել ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը՝ «Ֆինանսական Համակարգի Հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քննելու և լուծելու համար:
9.3 Սույն Պայմանագրից ծագող կամ դրա հետ կապված բոլոր վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները,որոնք չեն կարգավորվում բանակցությունների և խորհրդատվությունների ուղիով, այդթվում նաև դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անօրինականությանը վերաբերողհարցերը, ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
9.4 Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին 15/տասնհինգ օր/ առաջ մյուս կողմին ծանուցում ուղարկելու միջոցով։
Հավելված 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Սույն փաստաթուղթը համարվում է Պայմանագրի անբաժանելի մասը, և դրանում ներառված բոլոր բառերը/տերմինները ունեն Պայմանագրում սահմանված նշանակությունները:
Օգտատիրոջ նույնականացումը կատարվում է հետևյալ տվյալների հիման վրա.
- Անուն, Ազգանուն,
- Անձնագրային տվյալներ,
- Հեռախոսի համար,
- Հաշվառման հաշվի տվյալներ։
Նույնականացումը կատարվում է ֆինանսականկազմակերպությունների կողմից թողարկված բանկային քարտով։
Հայկական բանկի կողմից թողարկված քարտն կցվում է Հաշվառմանհաշվին։
Ֆիզիկական անձ հանդիսացող Օգտագործողների համար
Նույնականացման գործընթացի ժամանակ Օգտագործողը պարտավոր էԹողարկողին տրամադրել հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերի պատճենները՝
Օգտագործողի անունը, ազգանունը, անձնագրի/նույնականացմանքարտի սերիան, համարը, տրման ամսաթիվը և վայրը, բնակության հասցեն, հաշվառմանհասցեն, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն։
Իրավաբանական անձ հանդիսացող Օգտագործողների համար
Նույնականացմանգործընթացի ժամանակ Օգտագործողը պարտավոր է Թողարկողին տրամադրել հետևյալտեղեկությունները և փաստաթղթերի պատճենները՝
Օգտագործողի լրիվանվանումը, կազմակերպաիրավական տեսակը, ՀՎՀՀ-ն, փաստացի գտնվելու հասցեն, Օգտագործողիվերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետականռեգիստրից տեղեկանքը, լիազորված անձի իրավասությունը հավաստող փաստաթուղթը,անունը, ազգանունը։
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող Օգտագործողների համար
Նույնականացմանգործընթացի ժամանակ Օգտագործողը պարտավոր է Թողարկողին տրամադրել հետևյալտեղեկությունները և փաստաթղթերի պատճենները՝
Օգտագործողի անունը,ազգանունը, անձնագիրը, անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ ՀՀ արդարադատությաննախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանքը, լիազորված անձիիրավասությունը հավաստող փաստաթուղթը, ՀՎՀՀ-ն, գործունեության և բնակությանհասցեները, հեռախոսահամարները։
Հավելված 2
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐ,ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ
«ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն)«էլեկտրոնային փողի միջոցով իրականացվող գործարքների սահմանաչափերի ևսահմանափակումների կիրառման» կարգը (այսուհետ` Կարգ) կարգավորում է Ընկերության Համակարգում մատուցվող ծառայություններիժամանակ Ընկերության կողմիցսահմանված սահմանափակումները և սահմանաչափերը:
Ընկերությունը, Կարգըսահմանելիս, հիմնվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանuավորման (այսուհետ`ՓԼ/ԱՖ) կանխարգելման ոլորտում ՓԼ/ԱՖ բարձր և ցածր ռիսկի չափանիշների ու դրանց որոշմանկարգի, օգտատերերինույնականացման կանոնների և այլ միջոցառումների և ընթացակարգերի վրա:
Համակարգում Հաշվառման հաշվովկատարվող գործարքներ.
o Հաշվառման հաշվիհամալրում,
o Էլեկտրոնային փողովվճարման կատարում,
o Էլեկտրոնային փողիմարում,
o Էլեկտրոնային փողիփոխանցում։
Ելնելով հաշվառման հաշիվներիկարգավիճակներից՝ չնույնականացած ևնույնականացված, գործում են համապատասխանսահմանափակումներ և սահմանաչափեր: Նույնականացման կարգը սահմանված են Ընկերությանէլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման հրապարակային պայմանագրում, իսկ վերջիններիսգործարքների սահմանաչափերը և սահմանափակումները կարգավորվում են սույն Կարգով:
3.1. Նույնականացված
Օգտատիրոջ նույնականացնողՀաշվառման Հաշվում (Հաշիվներում) պահվող էլեկտրոնային փողը յուրաքանչյուր պահի չիկարող գերազանցել 1,000,000 ՀՀ դրամը: Օգտատիրոջ կողմից մեկից ավելի ՀաշվառմանՀաշիվներ ունենալու դեպքում, նշված սահմանաչափը կիրառվում է բոլոր հաշիվներինմիասին, իսկ գործարքների տեսակները իրենց սահմանաչափերով ներկայացված են ստորև.
ՀԱՄԱԼՐՈՒՄ
Մեկ այլ Moons դրամապանակից` 1ՀՀ դրամից մինչև 1,000,000 ՀՀ դրամ
Ռեկվիզիտներով ` 100 ՀՀ դրամիցմինչև 1,000,000 ՀՀ դրամ
ՎՃԱՐՈՒՄ/ՄԱՐՈՒՄ
Գործարք ըստ ռեկվիզիտների` 100ՀՀ դրամից մինչև 1,000,000 ՀՀ դրամ
Բջջային կապ` 100 ՀՀ դրամիցմինչև 1,000,000 ՀՀ դրամ
3.1. ՉՆՈՒՅՆԱԿԱՆԱՑԱԾ(ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՉՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
Յուրաքանչյուր Օգտատիրոջ Հաշվառման Հաշվում պահվողմեկանգամյա օգտագործման չվերալիցքավորվող էլեկտրոնային փողի առավելագույն չափը չիկարող գերազանցել 200,000 ՀՀ դրամը:
ՀԱՄԱԼՐՈՒՄ
Մեկ այլ Moons դրամապանակից` 1ՀՀ դրամից մինչև 200,000 ՀՀ դրամ
ՎՃԱՐՈՒՄ/ՄԱՐՈՒՄ
Բջջային կապ` 100 ՀՀ դրամիցմինչև 200,000 ՀՀ դրամ
4.1. ՍԱԿԱԳՆԵՐ
Վճարումներ
Բջջային հեռախոսի լիցքավորում
Բջջային օպերատորներ
Բիլայն, Վիվասել, Յուքոմ
Միջնորդավճար
0%
Փոխանցումներ
Համակարգի մեջ այլ հաշվին
Միջնորդավճար
0%
Տեղական բանկային հաշիվներին
Միջնորդավճար
0.5%
Բանկերից փոխանցում կատարելուդեպքում
Միջնորդավճար
Կախված բանկային գանձումներից